«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնվել է իսպանական ոստիկանության կողմից կազմված սեպարատիստների ցուցակում: Նա համարվում է այն քաղաքացիներից մեկը, ով նպաստել է Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացմանը:
Նշենք, որ Պեպը ոչ մեկ անգամ է ելույթով հանդես եկել և հայտնել իր աջակցությունը Կատալոնիայի անկախության կողմնակիցներին:
Հիշեցնենք, որ այս տարի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ Կատալոնիայի անկախությանը կողմ արտահայտվեց մասնակիցների 90,18 տոկոսը: Իսպանիայի իշխանությունները չճանաչեցին հանրաքվեի արդյունքները: