ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայորի և գեներալ-լեյտենանտի կոչումներ է շնորհվել.
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ - հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ստեփան Սուրենի ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Եսաի Յուրիի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ