Հասարակություն 

Գերմանիայում արաբ աշակերտները ափսոսանք են հայտնել, որ Հիտլերը չի կտրել հրեաների գլուխները

analitik.am

Բեռլինի Էրնստ Ռեյթերի անվան դպրոցի արաբական ծագում ունեցող աշակերտները խոստացել են կտրել հրեա համադասարանցու գլուխը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով B.Z-ին:

Նշվում է, որ դեկտեմբերի 13-ին աշակերտների միջև վիճաբանություն է սկսվել պաղեստինյան թեմայով: Երբ մի 18-ամյա երիտասարդ հայտարարել է, որ դեմ է Պաղեստին պետության ստեղծմանը, արաբական ծագում ունեցող մի խումբ աշակերտներ շրջապատել են վերջինիս և հայտարարել, թե Հիտլերը ճիշտ է եղել, երբ որոշել է ոչնչացնել բոլոր հրեաներին, և նացիստները պետք է կտրեին բոլոր հրեաների գլուխները:

Տղան նաև հայտնել է, թե լսել է ինչպես են իրեն շրջապատողները հայտարարել, որ լավ կլիներ կտրել նաև իր գլուխը:

Միջադեպին արդեն արձագանքել է դպրոցի տնօրենը, ով նշել է, որ զբաղվելու են հարցով:

Նույն շարքից