Հասարակություն 

Ամերիկուհուց 284 միլիարդ դոլար են պահանջել սպառած հոսանքի համար

analitik.am

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի բնակչուհի Մերի Հորոմանսկիից պահանջել են սպառած հոսանքի համար 284 միլիարդ դոլար վճարել: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Չնայած այն բանին, որ Հորոմանսկին կասկածներ է ունեցել, որ սա ինչ-որ թյուրիմացություն է, նա սկսել է լրջորեն մտածել գումարի մասին:

Ամեն ինչ, սակայն, իր տեղն է ընկել, երբ ամերիկուհու որդին զանգահարել է ընկերություն, որն ուղարկել է հաշիվը: Պարզվել է, որ կատարվածն իրոք թյուրիմացություն է: Իրականում հաշիվը կազմել է 284 դոլար:

Նույն շարքից