Քաղաքականություն 

Գվատեմալայի նախագահը հայտարարել է Իսրայելում երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին

analitik.am

Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը հայտարարել է Իսրայելում երկրի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին: Այս մասին հայտնվել է նախագահի ֆեյսբուքյան էջում:

Այսպիսով Գվատեմալան դարձավ առաջին պետությունը, որն աջակցեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասով:

Ավելի շուտ Մորալեսը նշել էր, որ Իսրայելն իր երկրի կարևոր դաշնակիցներից է, և ինքը պատրաստվում է աջակցել այդ երկրին:

 

Նույն շարքից