Հասարակություն 

Թուփակի սպանության պատմության գաղտնիքներից մեկը բացահայտվել է

Լոս Անջելեսի ոստիկանությունը բացահայտել է ատրճանակի ճակատագիրը, որով իբր գնդակահարվել է հայտնի ռեփեր Թուփակ Շակուրը, հայտնում է TMZ-ը:

Թուփակի սպանության գործիք համարվող զենքի շուրջ խորհրդավոր պատմություններ ի հայտ եկան, երբ այն 2006 թվականին անհետացավ: Որոշ տեղեկություններով, զենքը նախ հայտնվել է ոստիկանության մոտ, ապա այն բանից հետո, երբ հաստատվել է, որ 10 տարի առաջ հենց դրանով է սպանվել ռեփերը, փոխանցվել է դաշնային գործակալներին:

Գործակալները ենթադրել են, որ այդ ատրճանակով ևս մեկ սպանություն է կատարվել Լաս Վեգասում: Դրանից հետո զենքը փոխանցվել է տեղի ոստիկաններին, որոնք էլ փորձաքննությունից հետո հայտարարել են, որ Թուփակն այդ զենքով չի սպանվել: 2013 թվականի ատրճանակը վերացվել է:

Հիշեցնենք, որ հիփ-հոփի մեծագույն աստղերից մեկը համարվող Թուփակը սպանվեց 1996 թվականին:

Նույն շարքից