Գլխավոր Հասարակություն 

Պոլիտեխնիկում հայտնաբերված կասկածելի արկղում 4 հատ ճայթուկ և անհայտ ծագման հեղուկով լի 3 շիշ է հայտնաբերվել

analitik.am

Դեկտեմբերի 25-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հայտնաբերվել է 4 հատ ճայթուկ և անհայտ ծագման հեղուկով լի 3 շիշ:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն:

Հայտնաբերված առարկաներն ուղարկվել են փորձաքննության:

Նույն շարքից