Քաղաքականություն 

Ոստիկանությունը՝ Պոլիտեխնիկում հայտնաբերված կասկածելի արկղի պարունակության մասին

analitik.am

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր առավոտյան, ժամը 10.15-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ճարտարապետության և շինարարության ազգային համալասարանի բակում, եղևնու տակ, կասկածելի արկղ կա:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներից կազմված խումբը, որն անվտանգ վայր տեղափոխելով` բացել է արկղը:
Ըստ նախնական տեղեկությունների` արկղի մեջ հայտնաբերվել է 2 կոնյակի շիշ` անհայտ ծագման հեղուկով, պլաստիլին, փոքրածավալ կուտակիչ, մետաղալարեր և ճայթիչներ` նմանեցված պայթուցիկ սարքի:
Իրականում հայտնաբերվածը որևէ վտանգ չի ներկայացնում և առգրավվել է:
Դեպքի հանգամանքնրը պարզվում են:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:

 

Նույն շարքից