Հասարակություն 

Ինչու ոչ մի դատավոր բանկերի դեմ որոշում չի կայացնում

analitik.am

Հայտնի փաստաբան Հայկ Ալումյանը տարօրինակ է համարում այն, թե ինչո՞ւ Հայաստանում դատավորները բանկերի դեմ ոշումներ չեն կայացնում և հարցը լուծում են ի վնաս քաղաքացու:

Ինչպես հայտնուոմ է aysor.am-ը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանը հիշեցրեց, որ երկար քննարկումներից հետո որոշվեց դատավորների վարույթներում գործերը բաշխել ոչ թե դատարանների նախագահների կողմից կամայականության սկզբունքով, այլ՝ էլեկտոնային համակարգի միջոցով՝ պատահականության սկզբունքով:

«Այդ համակարգը ստեղծվեց, որ դատավորի նկատմամբ լծակներ չլինեն: Ի՞նչ է, հիմա կարո՞ղ է մեկը կարծում է, թե դատարաններում  գործերը բաշխվում են համակարգչի միջոցով, պատահականության սկզբունքով: Եթե նման կարծիքի մարդիկ գոյություն ունեն, ապա նրանք պատրանքի մեջ են: Այդ համակարգչի քողի տակ գործերը շարունակում են բաշխվել կամայականորեն և թիրախավորելով որևէ դատավորի, դատարանի նախագահը կարող է նրան ծանրաբեռնել ամենաբարդ գործերով կամ հակառակը», - ասաց Ալումյանը՝ ներկայացնելով դատավորների նկատմամբ կիրառվող լծակների մեխանիզմը:

Բացի այդ, ըստ Ալումյանի, հիմնականում քաղաքացիական գործեր քննող դատավորները իրենց ժամանակի 80 տոկոսը նվիրել են քաղաքացիներին դատի տվող բանկերի գործերը քննելուն:

«Մեկնումեկը ստուգե՞լ է, կարող է պատահի այդ գործը քննող դատավորը այդ բանկի վարկառու է հանդիսանում ու այդտեղից ստացել է արտոնյալ վարկ ու հիմա քննում է այդ բանկի հայցերը: Որևէ մեկը ստուգե՞լ է Վճռաբեկ դատարանի դատավորները որ բանկում վարկ ունեն և ի՞նչ արտոնյալ պայմաններով են այդ վարկերը վերցրել», - նշեց փաստաբանը:

Մանրամասն՝ aysor.am

Նույն շարքից