Հասարակություն 

Թունավորվել են շմոլ գազից

analitik.am

Դեկտեմբերի 24-ին, ժամը 21.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1947 թ. ծնված Մարիետա Մ.-ն, 1973 թ. ծնված Աննա Մ.-ն և 1998 թ. ծնված Արմեն Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Մարիետա Մ.-ն հայտնել է, որ թունավորվել են նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, իրենց տան գազի վառարանի շմոլ գազի արտահոսքից:
Կատարվում է քննություն:

Նույն շարքից