Հասարակություն 

Սպանություն. Օրենքով գողերի բախումների նոր փուլ է սկսվում

analitik.am

Ստամբուլում սպանել են քրեական աշխարհում Դաթո Պանկիսկի անունով հայտնի օրենքով գող Դավիթ Ալխանաշվիլիին: Այս մասին հայտնում է «Պրայմ Կրայմը»:

Նշվում է, որ այս սպանությամբ սկիզբ է դրվել գողական աշխարհում բախումների նոր փուլին:

Գործակալությունը գրում է, որ 36-ամյա Ալխանաշվիլիի սպանությունն, ամենայն հավանականությամբ, կապ ունի 2009 թվականին սկսված գործընթացի հետ: Այն ժամանակ հայտնի օրենքով գողեր Յապոնչիկը և Դեդ Հասանը որոշեցին, որ քրեական հեղինակություն Տարիել Օնիանին օրենքով գող չէ:

Որոշմանը կողմ աարտահայտվողների թվում էր նաև Դավիդ Օզմանովը (Դաթո Կրասնոդարսկի): Դրա համար նա 2011 թվականին պատասխան տվեց: Մասնավորապես Բելգիայում նա հարձակման ենթարկվեց Օնիանիի կողմնակից օրենքով գողեր Ռոին Ուգլավայի, Իրակլի Կալիչավայի և Գիյա Գուրչիանիի կողմից: Հարձակումը տեղի էր ունեցել Ալխանաշվիլիի ներկայությամբ:

Հարձակման արդյունքում Դաթո Կրասնոդարսկին դանակի բազմաթիվ հարվածներ էր ստացել, այդ թվում նաև դեմքի և պարանոցի շրջանում, սակայն հրաշքով ողջ էր մնացել:

Այդ օրերից Դաթոյի վրա հարձակվողների համար մահվան դատավճիռ կայացվեց, իսկ Ալխանաշվիլիին չխուսափեց խոսքերից, որ պատասխան չի տվել, չնայած կարող էր հեշտությամբ գտնել իր վրա հարձակվողներին:

Նույն շարքից