Հասարակություն 

Ֆրանսիական աշակերտական ամսագիրն Իսրայելը համեմատել է Հյուսիսային Կորեայի հետ

analitik.am

Փոքր տարիքի դպրոցահասակ աշակերտների համար լույս տեսնող ֆրանսիական Youpi ամսագիրը Իսրայելը համեմատել է Հյուսիսային Կորեայի հետ, հայտնում է i24news-ը:

Հրապարակմանն ուշադրություն է դարձրել Ֆրանսիայում Իսրայելի դեսպանը: Նա այն ցնցող է անվանել և նշել է, որ հրապարակումը հակասեմիտական տրամադրություններ է հրահրում:

Վերոնշյալ հրապարակման մեջ մասնավորապես նշվում է, որ աշխարհում այսօր կա 197 երկիր, որոնք ճանաչված են որպես պետություն:

Նշվում է, որ բացի այդ երկրներից, կան միավորումներ, որոնք ոչ բոլորի կողմից են ընդունվում որպես պետություն: Նման միավորումներից են Իսրայելը և Հյուսիսային Կորեան:

 

Նույն շարքից