Քաղաքականություն 

Ռուսաստանի գլխավոր ընդդիմադիրին թույլ չեն տվել առաջադրել թեկնածությունը նախագահական ընտրություններում

analitik.am

Ռուսաստանի Դաշնության ԿԸՀ-ը դեկտեմբերի 25-ի նիստի ժամանակ որոշում է կայացրել թույլ չտալ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրությունների:

ԿԸՀ-ից հայտնել են, որ Նավալնին չի կարող առաջադրել իր թեկնածությունը, քանի որ դատվածություն ունի: Նավալնին չի կարող մասնակցել ընտրություններին պատժի կրման ավարտից հետո՝ 10 տարվա ընթացքում:

Նավալնին ամեն դեպքում կարող է մասնակցություն ունենալ ընտրություններում, քանի որ նախագահական ընտրությունների թեկնածուներից Քսենյա Սոբչակը վերջինիս առաջարկել է աշխատել իր շտաբում:

 

Նույն շարքից