Քաղաքականություն 

Ատեֆ Աբդել Համիդը բարձր է գնահատել Կահիրեի հայ համայնքի ներդրումը քաղաքի կյանքում

analitik.am

Դեկտեմբերի 24-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպեց Կահիրեի նահանգապետ Ատեֆ Աբդել Համիդին։

Զրուցակիցները քննարկեցին երկու բարեկամ երկրների մայրաքաղաքների միջև անմիջական կապերի խորացման հնարավորությունները, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվեց Երևանի և Կահիրեի միջև զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում համագործակցության խորացումը և փոխայցելությունների իրականացումը։

Նահանգապետ Ատեֆ Աբդել Համիդը բարձր գնահատեց Կահիրեի հայ համայնքի ներդրումը քաղաքի հասարակական և մշակութային կյանքում։

Նույն շարքից