Գլխավոր Հասարակություն 

Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է փայլել անսկզբունքայնությամբ

analitik.am

Ադրբեջանի ԱԳՆ իր տխրահռչակ սև ցուցակից հանել է ռուսաստանցի բլոգեր Վլադիմիր Կեզլինգին, ով այդ ցուցակում հայտնվել էր Արցախ այցելելու համար: Այս մասի հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:

Գաջիևի խոսքերով, բլոգերը դիմել է Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի հյուպատոսությանը՝ խնդրելով իր անունը հանել ցուցակից՝ նշելով, որ ինքը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Նշենք, որ Բաքուն իր սև ցուցակում ընդգրկում է նրանց, ովքեր այցելում են Արցախ, քանի որ ադրբեջանական իշխանություններն իրենց ներշնչել են, որ Արցախ այցելելու համար քաղաքացիները պետք է ստանան իրենց թույլատվությունը:

Նույն շարքից