Հասարակություն 

Ավտոմեքենա է արգելափակվել

analitik.am

Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:05-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Գեղարոտ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում արգելափակվել է «Mitsubishi Pajero» մակնիշի 34 QN 029 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Կ.-ն և 4 ուղևոր):

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Նույն շարքից