Գլխավոր Քաղաքականություն 

Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, Ուկրաինա և խարխլեց արևմտյան պետությունների ինքնիշխանությունը. ԱՄՆ պետքարտուղար

analitik.am

Վաշինգտոնը պատրանքներ չունի՝ կապված Ռուսաստանի վարչակարգի հետ, սակայն փորձելու է կարգավորել է հարաբերությունները: Այս մասին New York Times-ում իր հոոդվածում գրել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«Մենք պատրանքներ չունենք Ռուսաստանի վարչակարգի մասով, որի հետ հիմա գործ ունենք: ԱՄՆ-ը հիմա վատ հարաբերություններ ունի վերակենդանացած Ռուսաստանի հետ, որը վերջին տասնամյակի ընթացքում ներխուժեց Վրաստան, Ուկրաինա և խարխլեց արևմտյան պետությունների ինքնիշխանությունը՝ միջամտելով ԱՄՆ-ի և այլ երկրների ընտրություններին»,-գրել է Թիլերսոնը:

ԱՄՆ պետքարտուղարը ընդդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին խոսք անգամ չի կարող լինել մինչև ուկրաինական հարցի կարգավորումը, ինչի համար պարտադիր է, որ Մոսկվան կատարի մինսկյան պայմանավորվածությունները:

Միևնույն ժամանակ Թիլերսոնը չի հերքել, որ Սիրիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցությունը փոխշահավետ է:

Դեկտեմբերի 22-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհակալություն էր հայտնել Թիլերսոնին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները շարունակելու համար:

Նույն շարքից