Հասարակություն 

Պետերբուրգի սուպերմարկետի պայթյունի արդյունքում տուժածների թիվը հասնում է 13-ի

analitik.am

Վերջին տեղեկություններով, Սանկտ Պետերբուրգի Перекресток սուպերմարկետում դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած պայթյունի արդյունքում վիրավորների թիվը հասել է 13-ի: Նրանցից 8-ը շարունակում են գտնվել հիվանդանոցում: Հոսպիտալացվածներից 5-ի վիճակը միջին ծանրության է, 3-ի՝ բավարար:

Պայթյունն իրականացվել է ինքնաշեն պայթուցիկի օգնությամբ: Հարուցվել է քրեական գործ մեկից ավել մարդկանց սպանության փորձի հոդվածով:

Նույն շարքից