Քաղաքականություն 

Գերմանացիների մոտ կեսը ցանկանում են, որ Մերկելը ժամկետից շուտ հեռանա

analitik.am

Գերմանիայի քաղաքացիների 47 տոկոսը ցանկանում են, որ կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնից հեռանա ժամկետը լրանալուց շուտ: Այս մասին վկայում են YouGov-ի անցկացրած հարցումները, որոնք պատվիրել է DPA գործակալությունը, հայտնում է Welt-ը:

Միևնույն ժամանակ հարցվածների 36 տոկոսը ցանկություն է հայտնել Մերկելին կանցլերի պաշտոնում տեսնել ևս մեկ ժամկետով՝ մինչև 2021 թվականը:

Հարցմանը մասնակցել է Գերմանիայի մոտ 2 հազար քաղաքացի, ովքեր ունեն ընտրությունների մասնակցելու իրավունք:

Նույն շարքից