Հասարակություն 

Գիտնականները պարզել են, թե ինչն է երջանիկ դարձնում հարուստներին, ինչը՝ պակաս ունևերներին

analitik.am

Պարզվում է, որ հարուստների համար դրական էմոցիաների աղբյուրը հպարտությունն է և սեփական անձից գոհ լինելը:

Գիտնականները պարզել են, որ գումարի չափն ուղիղ կապ չունի մարդկանց երջանիկ լինելու կամ չլինելու հետ:

ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, պարզելու համար, թե ինչն է երջանիկ դարձնում հարուստներին և ինչը՝ պակաս ունևորներին:

Հետազոտությանը մասնակցել է տարբեր եկամուտ ունեցող 1519 մարդ:

Պարզվել է, որ բարձր եկամուտ ունեցող մարդկանց համար դրական էմոցիաների աղբյուր հանդիսանում է սեփական անձից գոհ լինելը: Նրանց մեծ մասը նշել են, որ հաճույք են ստանում, երբ մարդիկ  հարգում են իրենց: Իսկ ահա պակաս ունևորների համար կարևորը սերն ու կարեկցանքն է:

Ինչպես նշել է հետազտությունն իրականացնող գիտնականներից մեկը, արդյունքները ցույց են տալիս, որ փողը չի երաշխավորում երջանկություն, սակայն կարող է ազդել դրա վրա, թե ինչպես է այն արտահայտվում:

Նույն շարքից