Հասարակություն 

Բաքուն դրական է վերաբերվում ԵԱՀԿ դիտարդական առաքելության ընդլայնմանը

analitik.am

Բաքուն դրական է վերաբերվում ղարաբաղյան հակամարտության գոտում դիտորդական առաքելության ընդլայնման մասով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:

Նրա խոսքերով, դա, սակայն, պետք է տեղի ունենա կառուցողական և ակտիվ բանակցություններին զուգահեռ:

Դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կողմերին կոնկրետ առաջարկներ են արվել ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման մասով: Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են այս հարցի շուրջ բանակցությունները շարունակել կայանալիք հանդիպման ժամանակ:

 

Նույն շարքից