Հասարակություն 

Սպասվող հոսանքազրկումների մասին

analitik.am

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 29-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երեւան քաղաքի՝

10։30-16։30 Թումանյան փ. 40 շենքը եւ հարակից հանրային բաժանորդներ,

Կոտայքի մարզի՝

10։00-12։00 Առինջ գյուղը մասնակի,

12։00-13։30 Քասախ գյուղը մասնակի, Քասախի «Վեոլիա Ջուր» ընկերությունը, «Վիվասել ՄՏՍ» բջջային կայանը, Զինմասը, «Մուշ», «Հարավային», «Փախստականների» թաղամասերը, Նեւրոզների կլինիկան,

Գեղարքունիքի մարզի՝

10։00-11։00 Սեւան քաղաքի Չարենցի, Ազնավուրի փողոցները մասնակի, Լճափնյա թաղամասը, «Համլետ Ասատրյան», «Համլետ Սանեյան», «Գոլդ Մաստեր», «Մեծեփասար» ընկերությունները, Սեւանի թիվ 4 եւ Ավագ դպրոցները, «Տելեմակ» գազալցակայանը:

Նույն շարքից