Հասարակություն 

«Սարոյանի երկիրը» ֆիլմն այսօր կցուցադրվի Ստամբուլի Բեյօղլուի կինոթատրոնում

Թուրք հանդիսատեսն արդեն մի քանի օր է հնարավորություն ունի դիտելու Լուսին Դինքի հեղինակած «Սարոյանի երկիրը» ֆիլմը։ Այսօր ֆիլմը ցուցադրվելու է Ստամբուլի Բեյօղլու թաղամասի կինոթատրոնում, գրում է Hye Tert-ը։

 

Գրող Վիլյամ Սարոյանը գաղթական հայ ընտանիքի զավակ է, որը ծնվել է 1908-ին։ Իրեն միշտ հայ, ամերիկացի և բիթլիսցի է համարել։

 

1964թ.-ին նա Անատոլիա երկարատև ճանապարհորդության է մեկնել։ «Սարոյանի երկիրը» ֆիլմը թե նրա ճանապարհի ընկերների, թե հենց իր հուշերի միջոցով իր պատմությունը, զայրույթը, կիրքը, կարոտը, մարդու հանդեպ սերն է ներկայացնում։

 

Ռեժիսոր Լուսին Դինքը գրողի հետքով Սարոյանի Բիթլիսն է մեկնում։ Դեպի տուն երկար ճանապարհորդության ընթացքում գրողն էլ կյանք է վերադառնում գլխարկով և վերարկուով ստվերի տեսքով։

Նույն շարքից