Հասարակություն 

Նյու Յորքում բնակելի շենքի հրդեհի զոհերի թիվը հասել է 12-ի

analitik.am

Նյու Յորքում հրդեհի արդյունքում առնվազն 12 մարդ է զոհվել: Ինչպես փոխանցում է Fox News-ը, այս մասին հայտարարել է քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն:

Հրդեհը բռնկվել է Բրոնքսի բնակելի շենքերից մեկում: Վիրավորներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Զոհերի թիվը կարող է աճել:

Հրդեհի ամենափոքր զոհը 1 տարեկան երեխա է, ամենատարեց՝ 50-ամյա քաղաքացի:

Հրդեհի մարմանը մասնակցել է 150 հրշեջ:

Նյու Յորքի քաղաքապետի խոսքերով, սա վերջին 25 տարում քաղաքի ամենասարսափելի հրդեհն է:

Նույն շարքից