Քաղաքականություն 

ԱՄՆ-ը և Իսրայելը գաղտնի համաձայնագիր են կնքել Իրանի քաղաքականությանը հակազդելու համար

analitik.am

ԱՄՆ-ը և Իսրայելը համագործակցության գաղտնի համաձայնագիր են կնքել Իրանի քաղաքականությանը հակազդելու համար, հայտնում է իսրայելական Channel 10 News հեռուստաընկերությունը:

Կողմերը դա արել են այս տարի դեկտեմբերի 12-ին Վաշինգտոնում: Հայտարարության մեջ նշվում է, որ համաձայնագրի գլխավոր կետն Իրանի հրթիռային-միջուկային ծրագրին հակազդելն է: Համաձայնագրով ստեղծվելու են թիմեր, որոնք հակազդելու են Մերձավոր Արևելքում Իրանի քաղաքականությանը:

Թիմերից մեկը խանգարելու է Իրանի և Հըզբոլլահի կապին, մյուսը՝ Սիրիայում Թեհրանի քայլերին, երրորդը՝ Իրանի միջուկային ծրագրին, մեկ այլ խումբ՝ Իրանի հրթիռային ծրագրին և այդպես շարունակ:

 

Նույն շարքից