Գլխավոր Քաղաքականություն 

Իրանում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ աջակցելով նախագահ Հասան Ռոհանիին

analitik.am

Իրանում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ իրանց աջակցությունը հայտնելով երկրի իշխանություններին և բողոքելով բռնության դեմ, որոնք տեղի ունեցան վերջին շրջանում ընդդիմության ցույցերի ժամանակ: Այս մասին հայտնում է իրանական Պրեսս TV-ն:

Հեռուստաընկերության տեղեկություններով, իշխանություններին աջակցողները փողոց են դուրս գալիս արդեն 4-րդ օրն անընդմեջ: Այսօր նմանատիպ ակցիաներ կազմակերպվել են Թեհրանում, Քերմանում, Իլամում և մի քանի այլ քաղաքներում:

Նշենք, որ անցած շաբաթ Իրանում նախագահ Հասան Ռոհանիի քաղաքականության դեմ բողոքողների ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 20 մարդ:

Նույն շարքից