Քաղաքականություն 

Որոշ ԶԼՄ-ների պնդմամբ, ձերբակալվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը

analitik.am

Իրանում հակակառավարական ցույցերին աջակցելու կասկածանքով ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Այս մասին հայտնում է Al-Quds Al-Arabi-ն՝ հղում անելով Թեհրանում իր աղբյուրին: Եղած ինֆորմացիայի համաձայն, Ահմադինեժադը զրկված է մտերիմների հետ ցանկացած կապի միջոցից:

Պարբերականը գրում է, որ վերջին ցույցերից մեկի ժամանակ նախկին նախագահը ներկա իշխանություններին մեղադրել է շարքային քաղաքացիների խնդիրներից հեռու մնալու մեջ, ինչը Թեհրանի կողմից դիտվել է որպես անկարգություններ հրահրելու կոչ:

Որոշ տեղեկություններով, Ահմադինեժադի ձերբակալության որոշման ետևում կանգնած է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեին: Սակայն այս ինֆորմացիան դեռ պաշտոնապես չի հաստատվել:

Հիշեցնենք, որ Մահմուդ Ահմադինեժադն Իրանը ղեկավարել է 2005-13 թվականներին:

Նշենք նաև, որ որևէ պաշտոնական տեղեկություն չկա Ահմադինեժադի ձերբակալության վերաբերյալ, և չի բացառվում, որ վերջինիս ձերբակալության մասին լուրը տարածված լինի հակառակորդ ճամբարի կողմից՝ տեղեկատվական պատերազմի շրջանակներում, և ավելի ուշ պաշտոնապես հերքվի։

Նույն շարքից