Համացանցում տարածվել է Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոն) նոր հարցազրույցը, որտեղ նա նշում է, որ ԱՄՆ-ի հետ որևէ կապ չունի և չի էլ ուզում ունենալ, ուստի անտարբեր է վերջինիս պատժամիջոցների նկատմամբ։
Քրեական պատմությունների կենտրոնում հաճախ հայտնվող մեր հայրենակիցն իր մեկնաբանությունն էր տվել բազմաթիվ հարցերին՝ նշելով, մասնավորապես, որ բիզնեսով զբաղվելու իր միակ մոտիվացիան հարկ վճարելն է:
Առավել ուշագրավ էր իր անդրադարձն այն հարցին, թե ինչու է նա Ռուսաստանում շրջում ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը պատկանող ավտոհամարանիշներով: Պարզվում է՝ Ռուբեն Թաթուլյանը , ում համար Ռուսաստանը միշտ եղել է առաջին հայրենիքը, իսկ Հայաստանը՝ «պատվավոր» երկրորդ, հանդիսանում է ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականը։
https://www.youtube.com/watch?v=lWtFtQDMjC4&feature=share