Հասարակություն 

Սիրիան Իսրայելին մեղադրում է Դամասկոսի արվարձանում հրթիռային հարված հասցնելու մեջ

analitik.am

Սիրիական բանակը Իսրայելին մեղադրել է Դամասկոսի արվարձանում գտնվող ռազմական բազային հրթիռային և ավիացիոն հարված հասցնելու մեջ: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Associated Press-ին:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Դամասկոսից 13 կմ հեռավորության վրա գտնվող Ալ-Քաթիֆա ռազմաբազային: Սիրիական բանակը նաև հայտնել է, որ իսրայելական ինքնաթիռներից մեկը ոչնչացվել է:

The Jerusalem Post-ն իր հերթին գրում է, որ Իսրայելի օդուժը կիրառել է երկիր-երկիր հրթիռներ:

Իսրայելական կողմը դեռ մեկնաբանություն չի տարածել:

Նույն շարքից