Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Օրվա «լավատեղյակ աղբյուր» մրցանակը

analitik.am

«Հայկական Ժամանակ»-ը իր կայքի էջերից հայտնում է ընթերցողներին, որ իր լավատեղյակ աղբյուրները պնդում են, թե Վիգեն Սարգսյանին պաշտոնից զրկելու են՝ հիմնավորելով դա նախագահի դժգոհությամբ: Սա զուգորդվում է երկու օր շարունակվող Նիկոլ Փաշինյանի՝ Վիգեն Սարգսյանի դիրքերի ուղղությամբ գրոհով։ Ցավոք, օրաթերթը չի էլ փորձում նշել նախարարի կոնկրետ ո՞ր բացթողումներն են զայրացրել նախագահին: Ընթերցողին մնում է գուշակել՝ արդյո՞՞ք դժգոհության պատճառը այն քրեական գործերն են, որոնք հարուցվել են բանակում չարաշահումների բացահայտման առթիվ, արդյո՞ք ՍԱՊԾ-ի կեղծիքի բացահայտումն է, թե օդիոզ գեներալ Հայկազ Բաղմանյանի հեռացումը կամ «Ես եմ» ծրագրին 120 դիմորդ ունենալը, կամ գուցե Վիգեն Սարգսյանի խնդիրը շարունակում է լինել իր շուրթերի չափն ու տեսքը...

Մինչդեռ Փաշինյանի մի փոքր ավելի հասցեական է իր դժգոհության մեջ. Նա շահարկում է բանակում կորուստների թեման՝ հղում անելով այն փաստին, որ ՊՆ-ն չէր տեղեկացրել հանրությանը երկու վիրավոր ունենալու փաստի մասին: Թեպետ ՊՆ խոսնակը պաշտոնապես արձագանքել էր՝ նշելով, որ հայտնել են կորուստի մասին՝ չհայտնելով վորավորների մասին, քանի որ վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնացել, մինչդեռ նման տեղեկություն հայտնելը հակառակորդին թույլ կտար սեփական գործողությունների արդյունավետությունը գնահատել:

 

«Անալիտիկ» վերլուծական կենտրոն

Նույն շարքից