Հասարակություն 

Հայտնի է, թե երբ է Թրամփն ընդունելու Նազարբաևին

analitik.am

Հունվարի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտնում կընդունի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սպիտակ տանը:

Նշվում է, որ նախագահները քննարկելու են հարցեր, որոնք վերաբերում են  տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության ռազմավարական գործընկերության ընդլայնմանը:

Կողմերը խոսելու են նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման արգելքի և որոշակի հարցերում Ղազախստանի դերի կարևորության մասին:

Նույն շարքից