Հասարակություն 

Ռուսաստանցիների մի մասի կարծիքով նախկին ԽՍՀՄ երկրներն իրենց գլխավոր թշնամին են

analitik.am

2017 թվականի դեկտեմբերին Լևադա-կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն, ռուսաստանցիների 66 տոկոսը կարծում են, որ իրենց երկիրը թշնամիներ ունի, իսկ 21 տոկոսը հակառակ կարծիքն ունեն: Այս թեմայով հրապարակումն արել է РБК-ն: Ինչ վերաբերում է դրան, թե կոնկրետ ում են ռուսաստանցիները համարում իրենց թշնամիները, ապա թվերը հետևյալ տեսքն ունեն:

Հարցված քաղաքացիիների 68 տոկոսի համար Ռուսաստանի գլխավոր թշնամին ԱՄՆ-ն է, 29 տոկոսի կարծիքով Ուկրաինան, իսկ 14 տոկոսի՝ ԵՄ-ն: Ռուսատանցիներից ոմանց համար գլխավոր թշնամին նախկին ԽՍՀՄ երկրներն են՝ 10 տոկոս, Լեհաստանը՝ 8 տոկոս: Ռուսաստանցիներ կան, որոնց համար գլխավոր թշնամի են Գերմանիան, ՆԱՏՕ-ն և Մեծ Բրիտանիան (6-ական տոկոս):

Հավելենք, որ հարցված ռուսաստանցիների 23 տոկոսի կարծիքով, իրենք առհասարակ շրջապատված են թշնամիներով:

Նույն շարքից