Հասարակություն 

Ինչու են կանայք տղամարդկանցից երկար ապրում

analitik.am

Դանիայից և Գերմանիայից մի խումբ գիտնականնր պարզել են, թե ինչու են կանայք տղամարդկանցից երկար ապրում: Հետազոտության արդյունքների համաձայն, կանայք ավելի երկար են ապրում կենսաբանական առանձնահատկությունների շնորհիվ: Մասնագետների հոդվածը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Ընդ որում, մասնագետները նշում են, որ կանայք հատկապես երկար են ապրում տղամարդկանցից բարդ պայմաններում: Օրինակ 1845-49 թվականներին Իռլանդիայում սովի տարիներին կանանց կյանքի միջին տևողությունըը 22,4 տարի է եղել, տղամարդկանց՝ 18,17: Սակայն մինչև այդ երկու սեռերի դեպքում էլ կյանքի միջին տևողությունը եղել է 38 տարեկան: Նմանատիպ երևույթներ նկատվել են նաև այլ դեպքերում:

Գիտնականները ենթադրում են, որ տղամարդկանց մոտ կյանքի միջին տևողության ավելի կարճ լինելը հնարավոր է պայմանավորված է տոստոստերոնի հետ, ինչը բացասական ազդեցություն է ունենում իմունային համակարգի վրա

Նույն շարքից