Քաղաքականություն 

Ռուսական զենքը կարո՞ղ է վերանալ Հարավային Կովկասից. «Ամերիկայի Ձայն»

analitik.am

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենքի գնումներից, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը.

«Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, միգուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել»:

Բլանկի խոսքով, թեեւ հավանաբար պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար որոշակի բացառություններ կարվեն, այնուամենայնիվ, Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողներըը, այդ թվում եւ Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են անակնկալների հանդիպել.

«Ընդհանրապես, հնարավոր է պատժամիջոցների ենթարկել ամբողջ մի կառավարություն»:

Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթը նույնպես փոքր է գնահատում պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը, սակայն, ավելացնում է.

«Պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունների հետ գործարքներ կնքողները պետք է պատրաստ լինեն որոշակի հետեւանքների»:

Հերբսթի կարծիքով, նոր պատժամիջոցներն անհրաժեշտ են, հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Խորհրդային Միության վերականգնման փորձերը.

«Եթե Պուտինը ցանկանում է վերանայել անցյալը, մեր գործն է թուլացնել նրան՝ նվազեցնելով ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար նրա ռեսուրսները»:

Վերլուծաբանների կարծիքով, պատժամիջոցներն իրականում թողնում են իրենց ազդեցությունը Ռուսաստանի վերնախավի վրա, նույնիսկ եթե պաշտոնական Մոսկվան դա չի ընդունում:

Մանրամասն՝ amerikayidzayn.com

Նույն շարքից