Ռուսաստանն իր պատվիրակությունը չի ուղարկի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջան: Այս մասին ՏԱՍՍ լրատվականին հայտնել է ՌԴ պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլսոտյը:
Նրա խոսքերով, այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ ԵԽԽՎ-ում կարգավորում չկա այն մասին, թե ինչպես պետք է ազգային պատվիրակությունները պաշտպանվեն խտրականությունից, ինչը պահանջում է Մոսկվան:
Տոլստոյը նաև նշել է, որ Ռուսաստանը շարունակելու է ԵԽԽՎ-ին համոզել, թե ցանկացած խտրականություն վնասում է հենց կազմակերպությանը:
Ռուսաստանին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկեցին և բոլոր ղեկավար մարմիններից հեռացրեցին 2014 թվականի ապրիլին, այն բանից հետո, երբ Ղրիմը միացվեց Ռուսաստանին: