Հարսանեկան արարողության ժամանակ ծեծկռտուքը տեղի է ունեցել հնդկական Ագրա քաղաքում: Ինչպես երևում է, հարսանիքի հյուրերը որոշել են ցույց տալ այն, թե ինչ են սովորել մարտաֆիլմերից՝ դրա համար չխնայելով նույնիսկ կահույքը:
Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են հավաքվածները ծեծում իրար, իսկ հարսը ստիպված դիմում է փախուստի:
Միջադեպի ականԱտեսներն ավելի ուշ նշել են, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել ուտելիքի պատճառով: