Հասարակություն 

ԱՄՆ քաղաքացիները կարող են 3 դոլարով ընթրել Թրամփի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է վիճակահանության մասին, որի հաղթողն իրավունք կստանա ընթրել իր հետ: Ֆլորիդայում Թրամփի հետ ընթրելու իրավունք ստանալու է 2 երջանիկ:

ԱՄՆ նախագահը սա կազմակերպել է իր նախագահության առաջին տարին նշելու համար:

Վիճակահանության համար կա ընդամենը մեկ պայման՝ գումար նվիրաբերել նախագահի գործունեության համար: Ամենափոքր գումարը կարող է լինել 3 դոլար, ամենամեծը՝ 2,7 հազար: Վիճակահանությանը կարող են մասնակցել միայն ԱՄՆ քաղաքացիները:

 

 

Նույն շարքից