Հասարակություն 

ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանն ընդգրկել է վտանագավոր երկրների ցանկում

ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանն ընդգրկել է պետությունների ցանկի մեջ, որտեղ կա ահաբեկչության վտանգ և անվտանգության սպառնալիք: Վաշինգտոնը նաև խորհուրդ չի տալիս այցելել Արցախ՝ կապված գոյություն ունեցող հակամարտության հետ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պետքարտուղարության կայքին:

Վտանգավոր երկրների ցանկ կազմելով՝  ԱՄՆ իշխանությունները նպատակ ունեն բարձրացնել իրենց քաղաքացիների անվտնագության մակարդակը:

Աշխարհի բոլոր երկրները բաժանվել են 4 խմբի: Ադրբեջանը հայտնվել է երկրորդ խմբում: Այստեղ են այն երկրներ, որտեղ այցելությունների ժամանակ պետք է ցուցաբերել բարձր զգոնություն, քանի որ կա ահաբեկչության վտանգ

 

Նույն շարքից