Անկախ քրեշ-թեսթեր անցկացնող եվրոպական ասոցացիան (Euro NCAP) հրապարակել է 2017 թվականի ամենաապահով ավտոմեքենաների անունները:
Հաղթողներն ընտրվել են 6 տեսակի ավտոմեքենաների համար, քանի որ, մասնագետների խոսքերով, հնարավոր չէ համեմատել տարբեր կատեգորիաների ավտոմեքենաների անվտանգությունը:
Ցանկը կազմելիս փորձագետները նկատի են ունեցել, մեծահասակ ուղևորների, երեխաների, հետիոտնի անվտանգությունը և այլն: 2017 թվականի ընթացքում կազմակերպությունը քրեշ-թեսթ է անցկացրել 70 ավտոմեքենայի համար:
Այսպես, ներկայացուցչական դասի ավտոմեքենաների մասով հաղթող է ճանաչվել Volkswagen Arteon-ը, կոմպակտ քրոսովերների մասով՝ Volvo XC60-ը, իսկ մինի-քրոսովերների դասում՝ Volkswagen T-Roc-ը:
Ինչ վերաբերում է B դասի (Ոչ մեծ ավտոմեքենաներ) հաղթողին, ապա այստեղ հայտնվել է Volkswagen Polo-ն:
Կոմպակտվեն կատեգորիայում հաղթող է ճանաչվել Opel Crossland X-ը, իսկ ինչ վերաբերում է փոքր ընտանեկան ավտոմեքենաներին, ապա այստեղ հաղթել է Subaru — Impreza и XV-ը: