Այսօր՝ հունվարի 11-ին, կառավարությունն այս տարվա առաջին նիստի ժամանակ որոշում ընդունեց արգելել աջակողմյա ղեկ ունեցող ավտոմեքենաների ներկրումը:
Որոշման համաձայն, մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված ավտոմեքենաները վերահաշվարկվելու են. «Նախատեսվում է արգելել աջ ղեկային կառավարման համակարգ ունեցող մեքենաների հաշվառումն ու շահագործումը 2018 ապրիլի 1-ից, սահամանափակումը չի տարածվելու մինչեւ ապրիլի 1-ը ներմուծվածների վրա, նրանք կարող են վերահաշվառել, հաշվառել մեքենաները»,- ասաց Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է ավատովթարների վիճակագրությանը, ապա նախարարի խոսքերով, աջ ղեկով մեքենաների կատարած վթարները 28 տոկոսով ավելի են ձախակողմյաններից, իսկ վթարների ժամանակ վիրավորների մասով կա 39 տոկոսի տարբերություն: