Sell Drugsz («վաճառիր թմրանյութ») երգի հեղինակ ամերիկացի հիփ-հոփ կատարող Montana Millz դատապարտվել է 3 տարվա ազատազրկման թմրանյութ վաճառելու համար, հայտնում է Reuters-ը: Ռեփերն ընդունել է իր մեղքը:
Դատախազության ներկայացուցչի խոսքերով, մինչ ձերբակալություննՙ իրավապահները մի քանի ամիս հետևել են երաժիշտին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իրավապահներն ուշադրություն են դարձրել դրա վրա, որ ռեփերն իր երգերում չափազանց շատ է խոսում թմրանյութերի մասին: