ԱՄՆ-ը «Ամերիկայի հակառակորդների դեմ հակազդեցութան մասին օրենքի» շրջանակներում նոր պատժամիջոցներ է մշակում «ռուսաստանցի օլիգարխների» նկատմամբ: Այս մասն հայտնում է Լենտա-ն՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին:
Ինչ վերաբերում է այն մարդկանց, ում նկատմամբ կիրառվելու են նոր պատժամիջոցները, ապա ամերիկացի նախարարը նշել է, որ ցանկը հրապարակվելու է մոտ օրերի ընթացքում:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերին ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց ռուսական 33 ընկերությունների անունները, որոնց նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեցին: Նոր պատամիջոցները կարող են պաշտոնապես ուժի մեջ մտնել արդեն այս տարվա փետրվարից: