Հասարակություն 

Էրդողանը հայտարարել է, որ իր պապը մահացել է ռուսական բանակի դեմ ճակատամարտում

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր պապը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմում Սարիղամիշի ճակատամարտին, որը եղել է ռուսական բանակի դեմ: Նա նշել է, որ հենց այդ ճակատամարտում էլ իր պապը մահացել է:

Այս մասին Էրդողանը խոսել Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջ ելույթի ժամանակ:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայատնել են, թե կան փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ Էրդողանի պապը՝ Քեմալը, մահացել է 1915 թվականի հունվարին, ծառայության ընթացքում:

Նույն շարքից