Հասարակություն Քաղաքականություն 

Թուրքիան իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել ԱՄՆ

analitik.am

Թուրքիայի իշխանություններն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել զերծ մնալ ԱՄՆ այցելություններից՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Այս որոշումով Անկարան պատասխանել է ամերիկյան կողմի նմանատիպ քայլին:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը Թուրքիան ընդգրկել էր վտանգավոր երկրների ցանկում, որտեղ հայտնվել են նաև Պակիստանը, Գվատեմալան, Սուդանը: ԱՄՆ իշխանությունների կարծիքով, Թուրքիա այցելությունը վտանգավոր է, քանի որ կա ահաբեկչության վտանգ և խնդիրներ անվտանգության հետ:

Դրանից հետո Թուրքիայում ԱՄՆ ներկայացուցիչ Ֆիլիպ Քոսնեթը հրավիրվեց Թուրքիայի ԱԳՆ, որպեսզի բացատրություններ տա:

Անկարայի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ում աճել է ահաբեկչության վտանգը և խնդիրներ են առաջանում Թուրքիայի քաղաքացիների հետ: Քաղաքացիներին կոչ է արվում չմեկնել ԱՄՆ, իսկ մեկնելու դեպքում էլ զգոնություն ցուցաբերել:

 

Նույն շարքից