Պերմում անհայտ անձիք դիմակներով մուտք են գործել դպրոց և դանակահարել մի քանի աշակերտի և ուսուցչի, հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:
Ընդհանուր առմամբ, տուժել է 6 մարդ, ովքեր հոսպիտալացվել են:
Հարձակվողները երկուսն են եղել:
ՌԻԱ Նովոստիի տեղեկություններով, տուժել է 8 աշակերտ և մեկ ուսուցչուհի: ՏԱՍՍ-ը հայտնում է 8 տուժածի մասին:
Հարձակվողները ձերբակալված են: Դեպքի վայրում գտնվում են մեծ թվով իրավապհներ, շտապօգնության աշխատակիցներ: Դպրոցում է նաև երկրամասի ղեկավարը: