Այսօր՝ հունվարի 15-ին, խորհրդարանոմ լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության պագամավոր գեներալ Սեյրան Սարոյանը, պատասխանելով ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի գործունեության մասին հարցին, նշեց, որ պետք է թողնել վերջինիս աշխատել. «Թողեք թող մարդն աշխատի: Նոր ծրագիր ա կազմել, 7 տարվա ծրագիր: Վիգեն Սարգսյանը 7 տարի պաշտպանության նախարարն ա: Մարդն արդեն ծրագիրը գրել է, նստել ա վրեն: Էլ մի մոգոնեք էս յան, էն յան, 7 տարի…Բոլորս պետք ա օգնենք Վիգեն Սարգսյանին, որ բանակն ուժեղանա, որ թուրքերի հերն անիծենք»:
Ինչ վերաբերում է թանկացումներին, ապա Սարոյանն ասաց, որ այդ հարցերով պետք է դիմել Խոսրովին (Խոսրով Հարությունյան):
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է բունտ լինի, գեներալ պատգամավորն ասաց, որ լավ ամիս չեն ընտրել դրա համար (հավանաբար նկատի ունենալով ԵԼՔ-ին), քանի որ ցուրտ է: