Քաղաքական 

Հայտնի է, թե երբ է Հանրապետականը քննարկելու նախագահի թեկնածուի հարցը

Այսօր՝ հունվարի 15-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն այս շաբաթ կայանալիք կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ քննարելու է նախագահի թեկնածուի հարցը:

Ավելի վաղ՝ հունվարի 11-ին, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ-ն նախագահի թեկնածուի հարցը քննարկելու է հունվարի ընթացքում:

Նա մասնավորապես նշել է, որ այդ հարցի շուրջ պաշտոնական քննարկումը դեռ չի սկսել և, ամենայն հավանականությամբ, սկսվելու է հենց այս շաբաթվա ընթացքում:

Նույն շարքից