Քաղաքական 

Փաշինյանի խոսքերով, անհնար է, որ Ծառուկյան դաշինքը ստացած չլինի իրենց դիմումը

Այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանաk ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ծառուկյան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե իրենց խմբակցությունը դիմում չի ստացել ԵԼՔ-ի` նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանին պաշտպանելու համար, ասաց, որ դա անհնար է, քանի որ ինքն անձամբ այդ նամակի օրինակը տեսել է Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ձեռքում:

Ինչ վերաբերում է առհասարակ նախագահի թեկնածու առաջադրելուն, ապա Փաշինյանը նշեց, որ թեկնածու չառաջադրելով կանաչ լույս է վառվելու Հանրապետականի թեկնածուի համար:

Փաշինյանը հակադարձեց նաև Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչների այն պնդումներին, թե իմաստ չկա թեկնածու առաջադրել, քանի որ իրենց քանակը քիչ է՝ նշելով, որ խորհրդարանում իրենց խմբակցությունը կողմ է քվեարկել Ծառուկյան դաշինքի ներկայացրած փոփոխություններին՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ ընդդիմադիր դաշտ ստեղծել:

 

Նույն շարքից