Մոսկվայի համար կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղում շփման գծում իրավիճակը հանգիստ լինի: Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, կարևոր է, որ հիմա լրացուցիչ քայլեր արվեն շփման գծում իրավիճակի հանգստության համար, ինչը թույլ կտար անցնել հարցի քաղաքական կարգավորմանը:
«Այս խնդիրը անհնար է մեկ փաստաթղթով մեկընդմիշտ լուծել: Պետք է աստիճանական մոտեցում»,-հայտարարել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարի խոսքերով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար դիվանագետները մշտական և ինտենսիվ աշխատանք են կատարել. «Ռուսաստանը չի կարող կոնկրետ ծրագրեր ունենալ հակամարտության կարգավորման համար, քանի որ այն պետք է լուծեն կողմերը»:
Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի մասնակցությանը, ապա ռուսական կողմը կարգավորման մյուս մասնակիցների հետ պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, որպեսզի հնարավոր լինի կարգավորել տարաձայնությունները: