Քաղաքական 

Էրդողանը սպառնում է ոչնչացնել Սիրիայում ստեղծվելիք պրոամերիկյան ուժերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է ոչնչացնել ԱՄՆ-ի կողմից ստեղծվող ուժերը, որոնք պետք է պաշտպանեն Սիրիայի սահմանները: Այս մասին գրում է CNN Türk-ը:

Ստեղծվելիք ուժի մեջ պետք է ներառվեն Սիրիայի դեմոկրատական ուժերի անդամները, Սիրիական Քուրդիստանի տարածքում գործող քրդական զինված խմբավորումները, ինչպես նաև Քրդական աշխատավորական կուսակցության անդամները, որոնց թուրքական իշխանություններն ահաբեկիչներ են համարում:

Էրդողանը հայտարարել է, որ այդ ուժերը ոչնչացնելու է դեռ մինչև ստեղծվելը: Նրա խոսքերով, դրանք ահաբեկչական ուժեր են լինելու:

Ամերիկյան կողմի արձագանքն այդ հայտարարությանը դեռ չի հաջորդել:

 

Նույն շարքից